Այսօր եկեղեցու փաստացի պետն (նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին–խմբ.) ու իր ձևավորած նեղ շրջապատը, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են․ այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը՝ իր նախաձեռնած ուխտերթի ժամանակ։
«Սա նշանակում է, որ մեր եկեղեցին պետք է ազատենք հերձվածից, եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին․․․ Մենք էլ պետք է ընդունենք մեր մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ, մենք մեր եկեղեցին մենակ ենք թողել հերձվածի հետ»,- հայտարարեց նա։