Անցյալ տարի Ամանորի կեսգիշերին հոսանքազրկված է եղել մեր հանրապետությունում շուրջ 32000 բաժանորդ. ցավով եմ նշում, այս տարի Ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ, գրեթե չորս անգամ ավելի պակաս թվով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Պարզապես, քանի որ ՀԷՑ–ի շուրջ մեր լրատվականների, նաև որոշ քաղաքական շրջանակների ուշադրություն ավելի սևեռված էր, կարծես թե այդ իրավիճակը ավելի ֆետիշացվեց։ Բնականաբար, ես մեր քաղաքացիների, մեր բաժանորդների ներողամտություն եմ հայցում և ՀԷՑ–ի կողմից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար։ Բայց բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում են գտնվում ՀԷՑ–ի ենթակառուցվածքները։ Այդ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև վերջին շրջանում էլեկտրոնիկայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել ենք վթարային վիճակներ։