Հետևեք մեզ։

Ըստ հիերարխիայի` վերևում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքևում շարված են 4 տեղակալը. ՆԳՆ աշխատասենյակներում շեֆերի վինետկան են փակցրել պատերին. «Հրապարակ»

09:56, 21 հունիս 2023
Ըստ հիերարխիայի` վերևում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքևում շարված են 4 տեղակալը. ՆԳՆ աշխատասենյակներում շեֆերի վինետկան են փակցրել պատերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու իր տեղակալները ճանաչման կամ էլ սեփական անձի ֆետիշացման խնդիր ունեն։ Բանն այն է, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները:

 

Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկաններից մի քանիսը մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն տարբեր մեկնաբանություններ տվեցին, օրինակ՝ մեկն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ իրենց բաժնում ոստիկանապետի նկարը կախված էր, մյուսն ասաց, որ առանձին ոստիկաններ էլ ժամանակին իրենց աշխատասենյակներում փակցնում էին զինանշանը, Սերժ Սարգսյանի ու Վեհափառ հայրապետի նկարները, բայց՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով։

Մեկ ուրիշն էլ ասաց, թե շատ նորմալ է, որ Ղազարյանի ու տեղակալների նկարները բաժիններում փակցված լինեն: Ըստ նրա՝ դա արվում է, որպեսզի ոստիկանները դեմքով ճանաչեն իրենց ղեկավարին ու նրա տեղակալներին, քանի որ «օրը մեկ տեղակալ է փոխվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։