Հետևեք մեզ։

Արաղչին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների համար պայմաններ չի տեսնում

15:39, 07 հունվար 2026
Արաղչին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների համար պայմաններ չի տեսնում

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների վերսկսման համար առայժմ հարմար պայմաններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

 

«Ներկա իրադրությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին չի նպաստում ամերիկյան քաղաքականության պատճառով», - Արաղչիի խոսքն է մեջբերում Mehr գործակալությունը։

Նախարարն ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, սակայն այն պետք է վարել հարգանքով և փոխադարձ շահերը հաշվի առնելով, ինչին Սպիտակ տունը ներկայում չի ձգտում։

Միևնույն ժամանակ, Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ չնայած թշնամական հռետորաբանությանը և Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերին, Իրանի զինվորականների մարտական ​​պատրաստվածությունն ավելի բարձր է, քան մինչև 2025 թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտությունը, որի հետևանքով, Վաշինգտոնի պնդմամբ, ոչնչացվել է Իրանի միջուկային ծրագիրը։ Հաթամին վստահեցրել է, որ բանակը կգործի ամբողջ ուժով երկիրը պաշտպանելու համար։

Նա նաև հայտարարել է, որ Իրանում տնտեսական դժվարությունների պատճառով բողոքող ցուցարարները չեն պատրաստվում ԱՄՆ-ի և Իսրայելի քարոզչությունից կախված մնալ։ Նա ողջունել է ցուցարարների այս դիրքորոշումը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները