Հետևեք մեզ։

Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

16:52, 07 հունվար 2026
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը ՀՀ պետական միջոցներով գնվել է Լոնդոնի աճուրդից և առաջիկայում կբերվի Հայաստան, կհանգրվանի Հայաստանի պատմության թանգարանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ նախարարության կարևոր քաղաքականությունն է շարունակաբար համալրել  մշակութային արժեքների ցանկը։ Այդ նպատակով էլ ՀՀ կառավարությունը վերականգնել է թանգարանների  համալրման բյուջեն, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել ձեռք բերել արժեքավոր նմուշը։

«Կկազմակերպվի ցուցանմուշի առանձին ցուցադրություն, քանի որ այն բացառիկ է։ Աշխարհում մինչ այդ հայտնի էր 8 նման նմուշ։ Այն ներկայացնում է հայկական փայտագործական ավանդույթները, և թե՛ զարդանախշերի կատարման որակով, թե՛ մնացյալ մանրամասներով բացառիկ արժեք է ներկայացնում»,-ասաց Անդրեասյանն ու տեղեկացրեց՝ նախատեսում են համագործակցել Բեռլինի թանգարանի հետ, ծրագրում են Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ցուցադրություն կազմակերպել Ակրոպոլիսում, որն ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից է։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները