Հետևեք մեզ։

Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ հայտնաբերվել է դի

11:05, 21 հունիս 2023
Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ հայտնաբերվել է դի

Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ (մոտ15 մ) դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները Ն. Ն.-ի (ծնված 1981 թ.) դին դուրս են բերել փոսից (մոտ 8 մ)։