Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել 66 միջազգային կազմակերպություններից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։
Հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Թրամփը հրամայել է «Միացյալ Նահանգները դուրս բերել 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը»։
Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ բոլոր դաշնային գործակալությունները պետք է դադարեցնեն մասնակցելը և ֆինանսավորել ՄԱԿ-ի 31 և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 մարմինների։
Այդ կառույցների շարքում են գտնվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի Միջազգային առևտրի կենտրոնը, Խաղաղապահ հանձնաժողովը, Ժողովրդավարության հիմնադրամը և այլն։