Հետևեք մեզ։

«Մեր ձևով» շարժումը պատասխանել է Փաշինյանի՝ ՀԷՑ-ի կողմից ՀՀ ընտանիքներից գողանալու հայտարարությանը

13:49, 08 հունվար 2026
«Մեր ձևով» շարժումը պատասխանել է Փաշինյանի՝ ՀԷՑ-ի կողմից ՀՀ ընտանիքներից գողանալու հայտարարությանը
ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել․ այս մասին գրառում է կատարել «Մեր Ձևով շարժման խոսնակը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե չկա ՀՀ-ում ընտանիք, ումից ՀԷՑ-ը չի գողացել։
 
«Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:
 
Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:
Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն ինքն է թերակատարել:
Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»,-գրել է նա:
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները