Հետևեք մեզ։

Վայոց Ձորի մարզպետին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ

15:06, 08 հունվար 2026
Վայոց Ձորի մարզպետին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ

«Ջերմուկ գրուպ» ընկերությունը կառավարության այսօրվա նիստում մաքսային արտոնություն ստացավ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների համար։

Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Հիմնական միջոցների ձեռքբերման համար կատարվելու է 224,4 մլն դրամի ներդրում, իսկ պետության կողմից տրամադրվող մաքսատուրքի արտոնությունը գնահատվում է շուրջ 18 մլն դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

 

Նշենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները