Հետևեք մեզ։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

10:00, 09 հունվար 2026
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
Հունվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
 
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները