Հետևեք մեզ։

Միքայել Սրբազանի գործով դատախազը պաշտոնից ազատման դիմում է գրել

11:53, 09 հունվար 2026
Միքայել Սրբազանի գործով դատախազը պաշտոնից ազատման դիմում է գրել

NEWS.am-ի տեղեկություններով՝  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով հունվարի 7-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը: Վերջինս հանդիսացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող դատախազը և նախորդ տարվա սեպտեմբերին 2 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդի համար:

Մեր տեղեկություններով՝ Բաղդասարայանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները