Հետևեք մեզ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում չենք տեսնի Ուկրաինայի հակահարձակումը. էստոնական հետախուզություն

13:33, 21 հունիս 2023
Առաջիկա շաբաթվա ընթացքում չենք տեսնի Ուկրաինայի հակահարձակումը.  էստոնական հետախուզություն

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են իրենց հակահարձակման առաջին փուլը. Խոսքը, մասնավորապես, ռուսական օկուպացիոն ուժերի պաշտպանական դիրքերում թույլ կողմեր հայտնաբերելու նպատակով հետախուզություն իրականացնելու մասին է։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Էստոնիայի պաշտպանության ուժերի հետախուզական կենտրոնի ղեկավար, գնդապետ Մարգո Գրոսբերգը, հայտնում է TCH-ն։


«Ակնհայտ է, որ նախաձեռնությունն այժմ գտնվում է Ուկրաինայի Զինված ուժերի ձեռքում, ինչը նշանակում է, որ նրանք ընտրում են ժամանակը, տեղը և միջոցները, որոնցով հարձակվելու են հակառակորդի ստորաբաժանումների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ Ուկրաինան չի շտապում հակահարձակման դիմել։

 

«Ավելորդ ռիսկի չդիմելու համար ուկրաինացիներն ավելի զգույշ և անաղմուկ են մոտենում իրենց գործունեությանը։ Առաջիկա յոթ օրում Ուկրաինայի կողմից հակահարձակողական գործողություն չենք տեսնի»,- եզրափակել է նա։