Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Շտապօգնության մեքենան հաշվառված է Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանի հաշվեկշռում և Գյումրու հիվանդանոցից բուժառու էր տեղափոխում «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ճանապարհը եղել է անցանելի, ճանապարհը սպասարկող ընկերությունը կատարել է ոչ միայն ձնամաքրման, այլև աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ երթևեկությունը կարգին է եղել։
Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։