Հետևեք մեզ։

Մասուդ Փեզեշքիանը՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին

19:40, 11 հունվար 2026
Մասուդ Փեզեշքիանը՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին ասել է. «Ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից։ Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։ Նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը. մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները և կլուծենք խնդիրը։ Բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը և բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ​​և Իսրայելն են նրանց դրդում են բռնության։ Նույն մարդիկ, ովքեր նախկինում հարձակվել էին երկրի վրա և սպանել մեր երիտասարդներին ու երեխաներին, հիմա հրամայում են ուրիշներին անել նույնը՝ ասելով. «Մենք այստեղ ենք, առաջ գնացեք և ոչնչացրեք, մենք կգանք ձեր ետևից»։

Ինչպես հայտնի է, ավելի վաղ Իրանի ԱԽ քարտուղար ԱԼի Լարիջանին կոչ էր արել վճռական գործողություններ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների դեմ։

Հիշեցնենք՝ Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները