Հետևեք մեզ։

Լավամարդ դուրս գալը լավ բան չէ. Ավինյանը՝ վարչական իրավախախտումներն արձանագրող աշխատակիցներին

10:45, 12 հունվար 2026
Լավամարդ դուրս գալը լավ բան չէ. Ավինյանը՝ վարչական իրավախախտումներն արձանագրող աշխատակիցներին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առաջնային և երկրորդային ճանապարհներին խնդիրներ գրեթե չեն ունեցել։

 «Վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ»,– ասել է քաղաքապետը:

«Առաջին հերթին բավարար ջանք չենք գործադրել, որ մասնավոր տնտեսվարողները, որոնք իրենց օբյեկտների դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ կատարելու պարտավորություն ունեն, տեղեկացված լինեն այդ մասին»։

Քաղաքապետը երրորդ հանգամանքն էլ է նշել. «Ունեք մոտավորապես 300 աշխատակից, որ պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական իրավախախտումներ արձանագրելով, և երբ ես հանում եմ այդ թիվը, համեմատում եմ հասարակական կարգի, քաղաքաշինության ու հողի վերահսկողության աշխատակիցների թվի հետ, մարդ-վարչական իրավախախտման արձանագրությունը խայտառակ թվեր են դուրս գալիս, ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս։ Եվ ես հասկանում եմ, որ այստեղ ունենք փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք»։

«Լավամարդ դուրս գալը լավ բան չէ»,– ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները