Հետևեք մեզ։

Երևանում 34-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական և լինելով ոչ սթափ վիճակում, «BMW»-ով Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին

10:49, 12 հունվար 2026
Երևանում 34-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական և լինելով ոչ սթափ վիճակում, «BMW»-ով Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, ինչպես նաև չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական։Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները