Հետևեք մեզ։

Թրամփը չի բացառել առաջիկայում Վենեսուելա այցի հնարավորությունը

11:05, 12 հունվար 2026
Թրամփը չի բացառել առաջիկայում Վենեսուելա այցի հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ «ինչ-որ պահի» կայցելի Վենեսուելա։

Հունվարի 11-ի երեկոյան, ինքնաթիռում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է իր այցը Վենեսուելա, Թրամփն ասել է․«Կարծում եմ՝ ինչ-որ պահի»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, նա նաև հնարավոր է համարել, որ որոշակի պահի կարող է հանդիպել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ։

«Ինչ-որ պահի կհանդիպեմ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները