Հետևեք մեզ։

Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. Փաշինյան

12:20, 12 հունվար 2026
Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկմանը:

Նա կարևորել է հարցերի հայեցակարգային հիմքերին հասնելը։ Նրա խոսքով, արդարադատության ոլորտում հասկացությունների ճշգրտման հարց կա. «Փորձեցի գտնել՝ մեր իրականության մեջ ձևակերպվա՞ծ է, թե ինչ է արդարադատությունը կամ արդարությունը»։ 

Ըստ նրա բոլորը պահանջում են արդարություն ու արդարադատություն, բայց կարևոր է հասկանալ՝ դրանք ինչ են․ «Ո՞րն է մեր հանրային, պետական ընկալումը արդարության ու արդարադատության մասին»։

 

Ըստ նրա, արդարության հաստատման համար պետությունը պետք է գնա որոշ սահմանափակումների, սակայն դա լարումներ կառաջացնի, իսկ խնդրի լուծումն այն է, որ քաղաքացին համարի՝ ինքն է որոշել, և իրենից է բխում իրավիճակը. «Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել»։ 

Ըստ նրա, իշխանության լեգիտիմության հարցը լուծվել է ընտրություններով, որի արդյունքները կասկածի տակ չեն, բայց ընտրությունը, որով հաստատվել է իրավակարգը՝ հանրաքվեն, դրա արդյունքները կասկածի տակ են, և քանի հարցը չի լուծվել, այն վիրուսի նման քայքայում է։ «Մենք իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք»,- ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները