Հետևեք մեզ։

Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում. Զարեհ Սինանյան

12:33, 12 հունվար 2026
Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում. Զարեհ Սինանյան

Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում: Մենք շարունակելու ենք ջանքերը՝ կապ հաստատելու: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

 

 

Երբ նման դեպք եղավ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին՝ Մեղրիում, և սահմանն անցնող մեր հայրենակցների միջոցով էինք սկսում ինֆորմացիա ստանալ: Երևի նույն բանը այսօրվանից պիտի սկսենք անել այնտեղ այլապես, բնական է, տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում: Չունենք բավականին տեղեկություն, որոպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները