Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով` 2025թ–ին ՌԴ–ին հաջորդել են Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցները՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, իսկ մյուս խումբը ներառում է ԱՄՆ-ն, Արգենտինան, Ֆրանսիան և այլ երկրներ։
«Ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում։ Սա ասում եմ՝ հասկանալով, որ սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը չի գալու Հայաստան ապրելու՝ նույնիսկ լավագույն պայմանների դեպքում։ Բայց կա մի կրիտիկական մաս, որը պետք է գա ու հաստատվի ՀՀ-ում, որովհետև մենք ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր և մշուշոտ ապագա, եթե չկարողանանք ավելացնել երկրի բնակչությունը»։