Ոչ մի անգամ որևէ մեկը որևէ հանձնարարություն ինձ չի տվել, ես գործում եմ բացառապես Սահմանադրությամբ և օրենքներին համապատասխան, SMS-ներ ստանում եմ իմ ընկերներից, իմ տան անդամներից։ Ես իր հեռախոսամարը չունեմ, կարծում եմ ինքն էլ իմը չունի․ այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Ես որևէ մեկի սրտի որոշումը չեմ կայացնում, ես օրենքի սրտի որոշում եմ կայացնում և իմ որոշումները, իմ ակտերը բացառապես բխում են օրենքից և դրանք գնահատում եմ իմ խեղճով, իմ ներքին համոզմունքներով։ Խիղճ ասելով մենք հասկանում ենք ներքին սահման, որը չպետք է մենք անցնենք և պետք է պատրաստ լինենք դիմագրավել ցանկացած մարտահրավերների»։
Լրագրողի այն հարցին, որ իր որոշման արդյունքում է ազատ արձակվել Սամվել Կարապետյանը, իր նկատմամբ որևէ ճնշում եղել է այդ որոշումից հետո, դատավորը պատասխանեց. «Իմ նկատմամբ որևէ անգամ ճնշում չի եղել, չկան և լիահույս եմ երբևիցե չի լինի: Դատավորի կողմից անկախ, անաչառ դատական ակտ կայացնելու համար որևէ ճնշումներ չկան և չպետք է լինեն»,-ասաց նա։