Հետևեք մեզ։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ բողոքը․ փաստաբան

15:40, 12 հունվար 2026
Վերաքննիչ քրեական դատարանը  մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ բողոքը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ․ այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
 
«Դե իհարկե սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»։
 
Հիշեցնենք՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները