Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց։
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ինքն այս գործով նոր է նշանակվել և գործի մանրամասներին ծանոթ չէ։
Համբարձումյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանն առարկեց` նշելով, որ արդեն 9–րդ անգամն են այս գործով դատախազ փոխում և առաջարկեց շարունակել նիստը։
Դատավորը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել, հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19–ին ժամը 14։00–ին։
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց
16:55, 12 հունվար 2026