Հետևեք մեզ։

Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է

10:29, 13 հունվար 2026
Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է

«Աերոֆլոտ» ավիաընկերության Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ այդ մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Հունվարի 12-ին Կրասնոդար–Երևան չվերթը չեղարկվել էր Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։

«Ռոսավիացիայի» տեղեկություններով՝ օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան։ Մասնավորապես հանվել են թռիչքների անվտանգության համար կիրառված սահմանափակումները։
Սակայն այսօրվա չվերթը ևս չի կայանա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները