Հետևեք մեզ։

Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» ավտոմեքենաները. կան տուժածներ

10:52, 13 հունվար 2026
Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt»  ավտոմեքենաները.  կան տուժածներ

Հունվարի 13-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները