Հետևեք մեզ։

Շիրակ Թորոսյանի դուստրն աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, ինքն ու կինն ավտոկայանատեղիներ, բնակարաններ ունեն և 110 մլն դրամ կանխիկ գումար

15:44, 21 հունիս 2023
Շիրակ Թորոսյանի դուստրն աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, ինքն ու կինն ավտոկայանատեղիներ, բնակարաններ ունեն և 110 մլն դրամ կանխիկ գումար

Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի պատգամավոր Շիրակ Թորոսյանի  ներկայացրած հայտարարագրից տեղեկանում է, որ կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը տուրիստական գործակալություններից մեկի տնօրենն է, իսկ դուստրը՝ Արևիկ Թորոսյանը,  հաշվետու տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունից տեղափոխվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 

Ութ անշարժ գույք ունի Շիրակ Թորոսյանը, որոնցից մեկի՝ Նոր Նորքում 2000 թվականին գնված բնակարանի միանձնյա սեփականատերն է։

Նախկին իշխանության օրոք՝ 2011-2017 թթ․, Շիրակ Թորոսյանը ձեռք է բերել երկու ավտոկայանատեղի Ավանում, երկու բնակարան Ավանում, ավտոտնակ Նոր Նորքում, իսկ 2020-ին հողամաս է գնել Աշտարակում։

2019-ին գնել է 2015 թվականի արտադրության TOYOTA, ԱԺ-ից ստացել է 8 մլն 300 հզր աշխատավարձ, որը միայն աշխատավարձն է։

1 մլն դրամ էլ ստացել է ԵՊՀ-ից։ Կանխիկ ունի 42 մլն դրամ, բանկում փող չի պահում։

Շիրակ Թորոսյանի կինը 2020 թվականին երկու բնակարանի սեփականատեր է դարձել Երևանի Կենտրոն համայնքում, համատեղ սեփականություն են, սակայն ոչ Շիրակ Թորոսյանի հետ, որովհետև այդ մասին նշում նրա հայտարարագրում չկա։ Թե ինչպես է դարձել բնակարանների սեփականատեր, չի նշվում։
2017 թվականի արտադրության TOYOTA մեքենա  ունի, կանխիկ 68 մլն դրամ ունի, այսինքն ամուսիները համատեղ միայն կանխիկ 110 մլն դրամ ունեն։ Կինը որպես տարեկան եկամուտ նշել է 1 մլն 36 հզր 800 դրամ «ԳՈՌ ԳՐՈՒՊ»-ից, և վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստացած 5 մլն 951 հզր դրամը։ 12 մլն 800 հզր դրամ էլ փոխառություն ունի։

Հանգստի համար ծախսել է 3 մլն 200 հզր դրամ։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ