Հետևեք մեզ։

Զինվորական ծառայության կրճատումն այն առանցքային  բարեփոխումներից էր, որը շրջադարձային է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Պապիկյան

12:31, 13 հունվար 2026
Զինվորական ծառայության կրճատումն այն առանցքային  բարեփոխումներից էր, որը շրջադարձային է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Պապիկյան

Զինվորական ծառայության կրճատումն այն առանցքային  բարեփոխումներից էր, որը շրջադարձային է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարն անդրադարձավ ժամկետային զինծառայություն 1.5 տարի դարձնելու վերաբերյալ քննադատություններին. «Ես առիթ եմ ունեցել ասելու, որ 18 ամիս զինծառայության ժամկետի որոշումն ունեցել ենք 2021 թվականին, որն արտացոլվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրում և մեծապես այն կապված է նրա հետ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները, ունենալով հաջողություններ, հնարավորություն են  տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։  Սա հստակ ու պարզ է և այստեղ տարընթերցումներն ավելորդ են»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները