Հետևեք մեզ։

ԱԺ-ն կքննարկի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը 2 և 5 տարով երկարաձգելու նախագիծ. Պապիկյան

12:47, 13 հունվար 2026
ԱԺ-ն կքննարկի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը 2 և 5 տարով երկարաձգելու նախագիծ. Պապիկյան

ԱԺ-ն կքննարկի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը 2 և 5 տարով երկարաձգելու նախագիծ. այս մասին հայտնեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

«Նոր փոփոխության արդյունքում շահառուները կստանան 2 տարվա համար 1,5 մլն դրամ, և ևս 5 տարի ծառայելու համար՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով կստանան 10 մլն դրամ պատվովճար»,- ասուլիսին ասաց պաշտպանության նախարարը։

 

Ըստ նրա՝ այսպիսով կամրապնդվի «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հիմքն ու կլինի պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները