Հետևեք մեզ։

Իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը, սա նշանակում է՝ դատապարտված ենք հաղթանակի. Մանե Թանդիլյան

15:46, 21 հունիս 2023
Իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը, սա նշանակում է՝ դատապարտված ենք հաղթանակի. Մանե Թանդիլյան

Իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը:

«Ով չգիտի Մեսրոպին, կարճ ասեմ. սա նշանակում է դատապարտված ենք հաղթանակի։


Ծանր ժամանակների իմ անդավաճան ընկեր, քեզ ճանաչելը պատիվ է, քեզ հետ աշխատելը՝ անխուսափելի հաջողություն։

Շնորհակա՛լ եմ»,- գրել է Թանդիլյանը: