Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր ղեկավարած գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ: Այս մասին Պապիկյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ես չեմ կարող դա տարածել նաև այն աշխատակիցների վրա, որոնց զավակներն ազատվել են ծառայությունից հիվանդություն հիմքով, բայց կասկածի որդն ինձ շարունակում է ներսից կեղեքել և ճնշել, որ ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,- ասաց Պապիկյանը: