Հետևեք մեզ։

2025 թվականին մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում․ Պապիկյան

13:21, 13 հունվար 2026
2025 թվականին մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում․ Պապիկյան

2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«2025 թվականին ծառայության հետ կապված մահվան 6 դեպք է արձանագրվել, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով»,-ասաց նախարարը՝ նշելով, թե ինքը չի կարող բանակում մահվան դեպքերի հետ հաշտ լինել։

Պապիկյանն ասաց, որ 2024 թվականի համեմատ՝ 2025-ին մահացության դեպքերը պակասել են 40 տոկոսով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները