Կարեն Շաքարյանը պատվախնդիր սպա է, այսօր փորձում են կոչումներից զրկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով ստացել են շնորհներ, ասել է Պապիկյանը՝ խոսելով Կարեն Շաքարյանի «Արցախի հերոս»-ի կոչումից զրկելու մասին։
«Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ: Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից՝ դա, ըստ էության, ոչ աշխատանքային օր է, ոչ քաղաքական միջոցառման մարդու ցանկությամբ մասնակցությունն է»,-նշել է նա:
Նշենք, որ Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ՝ Շաքարյանը զրկվել էր կոչումից։