Հետևեք մեզ։

Հակաադրբեջանական և հակաթուրքական հռետորաբանությունն աճում է ՀՀ քաղաքական ոլորտում. Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովի հերթական զեկույցը

16:26, 21 հունիս 2023
Հակաադրբեջանական և հակաթուրքական հռետորաբանությունն աճում է ՀՀ քաղաքական ոլորտում. Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովի հերթական զեկույցը

Ատելության խոսքի դեպքեր, այդ թվում՝ բռնության կոչեր, երբեմն տեղի են ունենում Հայաստանի քաղաքական և հասարակական հարթակներում: Այս մասին ասված է Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության Եվրոպական հանձնաժողովի հերթական զեկույցում:

«Ըստ անկախ դիտորդների՝ նման միջադեպերը հիմնականում կապված են քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կամ լրագրողների հետ։

«Հայկական ինքնության» հիշատակումը շատ հաճախ չարաշահվում է ԼԳԲՏ համայնքների և, որոշ չափով, կրոնական և այլ փոքրամասնությունների նկատմամբ խոսքում և գործողություններում անհանդուրժողականություն բորբոքելու համար:

Նույնը վերաբերում է «ադրբեջանցիներ» և «թուրքեր» եզրույթներին, դրանք օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների դեմ գործիքներ՝ սրելու ներքին տարաձայնությունները և խոչընդոտել ցանկացած խաղաղ բանակցություն»,- ասված է զեկույցում:

Հանձնաժողովը նշել է, որ որոշ դիտորդներ արձանագրել են, որ հակաադրբեջանական/հակաթուրքական հռետորաբանությունն աճում է նաև քաղաքական ոլորտում:

«Այս համատեքստում ՌԱԵՀ-ն անդրադառնում է Եվրոպայում առճակատումների և չլուծված հակամարտությունների հետ կապված ծայրահեղ ազգայնական և ռասիստական ատելության խոսքի և բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին իր հայտարարությանը և պարունակվող առաջարկություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու հարցերով հանձնակատարի համապատասխան առաջարկություններին»,- ասվում է զեկույցում:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: