Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14:00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով 3 հոգի տուժել են։
Վիրավորներց երկուսին Թալինի հիվանդանոց են տեղափոխել գումարտակի հրամանատար Ա. Սահակյանն ու վաշտի հրամանատարի տեղակալ Ա. Սարգսյանը՝ պարեկային ծառայողական ավտոմեքենայով, ապա ժամանած Թալինի շտապօգնության բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր կնոջը, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի և վիրավորների ինքնությունը։
«Nissan Murano»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 տուժած
16:39, 13 հունվար 2026