Հետևեք մեզ։

Ժամեր անց կհրապարակվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը․ Միրզոյան-Ռուբիո հանդիպումը Վաշինգտոնում

23:14, 13 հունվար 2026
Ժամեր անց կհրապարակվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը․ Միրզոյան-Ռուբիո հանդիպումը Վաշինգտոնում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
 
Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։ 
 
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությանն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։
 
Նախարար Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին։  
 
Հունվարի 14-ին Երևանի ժամանակով ժ. 10:00-ին նախարար Միրզոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով. նախարարը կանդրադառնա Համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին և կպատասխանի լրագրողների հարցերին: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները