Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո հրապարակված տեսանյութում տեղեկացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով համաձայնության պայմանները:
«Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը:
Ակնկալվում է, որ այս համագործակցութունը կերկարաձգվի ևս 50 տարով, այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես բոլոր պայմանագրերում այսպիսի դրույթ նախատեսվում է, և եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունել, շարունակում են, եթե՝ ոչ, և կողմերից որևէ մեկն առարկում է, չի շարունակվում:
Հիմա ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի Կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս»,- ասաց նախարարը: