Հետևեք մեզ։

Նպատակ չունենք Ռուսաստանին դուրս թողնել, TRIPP-ին առնչվող գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել նաև ՌԴ-ի համար. Միրզոյան

11:38, 14 հունվար 2026
Նպատակ չունենք Ռուսաստանին դուրս թողնել,  TRIPP-ին առնչվող գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել նաև ՌԴ-ի համար. Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությանը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն տեսնում է Ռուսաստանի մասնակցության հնարավորություն՝ Միրզոյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել։

«Չի քննարկվել այդ հարցը։ TRIPP-ի շրջանակները մեծ հաշվով բավականին պարզ են։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, և TRIPP-ում ոչ, բայց TRIPP-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել նաև Ռուսաստանի Դաշնության համար»,- նշել է նախարարը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները