Էջմիածնի «քիմիկների զորամասից» 44-օրյա պատերազմին մասնակցած ու հոկտեմբերի 21-ից հետո մինչ օրս անհետ կորած համարվող զինվորների ծնողներն այսօր հանդիպում էին պահանջել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Բայց Աբազյանի փոխարեն նրանց ընդունել էր այլ պաշտոնյա։ Մոտ երկուսուկես ժամ տևած հանդիպումից հետո ծնողները դուրս եկան շենքից, սակայն հակված չէին խոսել։ Այդուհանդերձ, զինվորներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, լրագրողներին ասաց, որ իրենց ԱԱԾ տնօրենի փոխարեն ընդունել է Դավիթ Սանամյանը, բայց դժվարացավ նշել նրա հստակ պաշտոնը։ Հարցին՝ գո՞հ էին հանդիպումից, տիկին Անահիտն ասաց․ «Չգիտեմ՝ գո՞հ լինեմ, թե՞ չէ։ Մենք, առհասարակ, ոչ մեկից էլ գոհ չենք, եթե գոհ լինեինք, իմ երեխեքը տանը կլինեին։ Գոհ չենք, իհարկե գոհ չենք»։
Մանրամասն՝ տեսանյութում․