Հետևեք մեզ։

ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին․ Արդարադատության նախարարություն

16:53, 14 հունվար 2026
ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի  իրավասու մարմիններին․ Արդարադատության նախարարություն
2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:Հայտնում է Արդարադատության նախարարությունը։
 
 
Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Վերլուծական

Ամենաընթերցվածները