Հետևեք մեզ։

Հայաստանում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

19:00, 21 հունիս 2023
Հայաստանում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված

միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

 

Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության,

կառուցվածքի և գործունեության վերաբերյալ։

 

Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման գործընթացին առնչվող հարցեր, ինչը նույնպես ուսումնական կենտրոնի առաջնահերթություններից է:

 

Ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային և առօրյային:

 

Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյակի կապակցությամբ Հայաստան է այցելում նաև Կանզասի նահանգապետ Լորա Քելին: