Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն Նորք–Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնում է։
Քիչ առաջ նրան այցելել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավանեսյանը։