Հետևեք մեզ։

Փաշինյանը՝ Թրափի` Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշման մասին

13:37, 15 հունվար 2026
Փաշինյանը՝ Թրափի`  Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշման մասին

Հայաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշման բովանդակությանը դե յուրե կծանոթանա և, ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ կսկսի գործընկերների հետ:  

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեռ պետք է հիշատակված որոշման բովանդակությանը դե յուրե ծանոթանալ, մենք կծանոթանանք, ծանոթանում ենք բովանդակությանը և, ըստ անհրաժեշտության,  խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր առնչվող գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նշել էր, որ որոշումը վերջնական ու վճռական է

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները