Հետևեք մեզ։

Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:49, 15 հունվար 2026
Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

Կոմիտեից հայտնեցին, որ վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները