Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 գերիների հետ

17:06, 15 հունվար 2026
ՄԻՊ-ը առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 գերիների հետ
Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։
 
Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։
 
Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները