Հետևեք մեզ։

«Իջևան» ԲԿ-ի պահեստից 11 հենակ էր գողացել և 30 տուփ դեղորայք՝ հիվանդանոցի դեղատնից

11:03, 16 հունվար 2026
«Իջևան» ԲԿ-ի պահեստից 11 հենակ էր գողացել և 30 տուփ դեղորայք՝ հիվանդանոցի դեղատնից
Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։
 
Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել: Պարզվել է նաև, որ նա 30 տուփ դեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից:
 
Իջևանի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները