Հետևեք մեզ։

Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի. Azatutyun.am

13:09, 16 հունվար 2026
Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի. Azatutyun.am

Հայաստանի կառավարությունն ու քաղաքապետարանը Երևանի սիմվոլիկ ու ամենաթանկ հատվածներից մեկի՝ Կասկադի վերնամասի վերակառուցման ներդրումային ծրագիրը վստահել են մի կոնսորցիումի, որի ներդրողներից մեկը 4 տարի առաջ դատարանով սնանկ է ճանաչվել, բացի այդ տարբեր տարիներ դատական գործընթացների մեջ է հայտնվել ինտերնետային ծառայությունների համար չվճարած գումարի, չկատարած վարկային պարտավորությունների պատճառով։ Հայտնում է Ազատությունը։

Կասկադի վերակառուցման մրցույթը հաղթել է «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունը, որի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսան։ «Ջի թի բի դիվելոփմենթը» ծրագիրն իրականացնելու համար կոնսորցիում է ստեղծել ԱՄՆ-ում գրանցված երկու բեռնափոխադրող ընկերությունների, ինչպես նաև նորաստեղծ «Ռեալ ջի» և «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունների հետ։ Վերջին երկուսի հիմնադիրն ու սեփականատերը կրկին Տեր-Ղազարյանն է։

Կասկադի վերակառուցման մրցույթի պայմաններում քաղաքապետարանը սահմանել էր, որ մրցույթի մասնակիցը վերջին 7 տարում պետք է կառուցապատած լիներ առնվազն 30 հազար քառակուսի մետր, ներկայացներ դա հավաստող փաստաթղթեր։ Մյուս հիմնական պայմանն այն է, որ մրցույթի մասնակցի վերջին երեք տարվա համախառն շրջանառությունը չպետք է պակաս լիներ 20 միլիարդ դրամից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները