Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ․
«Խոր ցավով տեղեկացանք մեր ավագ ընկեր, գաղափարակից և գործընկեր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 72-ամյա Վիգեն Խաչատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, նա հանկարծամահ է եղել։
Ազգային ժողովի և իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին»։
Նշենք, որ Վիգեն Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր էր ընտրվել 2021 թվականին: