ՀՀ կառավարությունը բավարար աջակցություն չի տրամադրում, Արցախի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից. այս մասին ասաց արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Հիմնադրամին նվիրատվություններ անելու և արցախցիների խնդիրները մասնակի մեղմելու համար Արցախի պետնախարարը դիմել է Հայաստանի խոշոր հարկատուներին, արցախցի ու հայաստանցի գործարարների, քաղաքական, հասարակական գործիչների, շատերից մերժում է ստացել։
Արձագանքողներից է եղել գործարար Գագիկ Ծառուկյանը, ով 3 մլն դրամ է հատկացրել հիմնադրամին, նաև Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է տրամադրել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին։
Կառավարությունը բավարար աջակցություն չի տրամադրում, Արցախի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից. Արցախի պետնախարար
13:14, 16 հունվար 2026