Հետևեք մեզ։

Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

13:43, 16 հունվար 2026
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Հայտնում է ՔԿ խոսնակը։
 
Վերջինս ձերբակալվել է:
 
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները