Հետևեք մեզ։

Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը

15:57, 16 հունվար 2026
Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները:
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
 
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումներին, պետական գերատեսչությունների միջև համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման և այլ ուղղություններով առաջարկվող լուծումներին:
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացումը և այս ոլորտում բարեփոխումների հետևողական իրականացումը։
Քննարկումների արդյունքներով կշարունակվեն աշխատանքները նախագծերով առաջարկվող կարգավորումների շուրջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները